Հայաստանը կփորձի ազգային հավաքական բերել Յուրչենկոյին

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է Դավիթ Յուրչենկոյի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 15-ին ռուսական «Տոսնո» թիմը հավաք է անցկացնելու Թուրքիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները: