Հայաստանի հավաքականը մեկնում է Փհենչհան. «գլխավորը մասնակցությունն է»

Հայաստանն օլիմպիական խաղերում կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականը մեկնում է Փհենչհան` մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերին, երեքշաբթի լրագրողներին ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

«Մենք ձմեռային օլիմպիական խաղերի ենք մեկնում «գլխավորը մասնակցությունն է» սկզբունքով։ Դա, անշուշտ, ունի իր օբյեկտիվ պատճառները», — ասաց նա։

Նրա խոսքով` խնդիրը ձմեռային մարզաձևերում բարձր որակավորում ունեցող մասնագետների բացակայությունն է։

Հայաստանը խաղերում կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-23-ը։