ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Գյումրիում բախվել են Mitsubishi Pajero io-ն և BMW-ն, կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Տ. Ճարտարապետ փողոցի 9 հասցեում բախվել են նշված փողոցի բնակիչների` 32-ամյա Գայանե Կուրղինյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի և 34-ամյա Վահան Պոլոյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Գ. Կուրղինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: