«Էվերթոնի» կիսապաշտպան. «Արսենալում» կտեսնենք Հենրիխի կարողությունները

Ուեյն Ռունին կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հայ կիսապաշտպանն անհրաժեշտ ազատությունը չի ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Էվերթոնի» կիսապաշտպան Ուեյան Ռունին իր կարծիքն է հայտնել նախկին խաղընկերոջ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին։

Մխիթարյանը` խաղի լավագույն ֆուտբոլիստ. հիանալի մեկնարկ կամ երկու հեթ տրիկ` մեկ խաղում

Նրա խոսքով` «կարմիր սատանաների» կազմում խաղալիս` ֆուտբոլիստը չի ստացել այն ազատությունը, որը պետք էր նրան և որը նա ուներ «Բորուսիայում»։ Այս մասին գրում է soccer.ru–ն։

«Դա նաև վերաբերվում է այն խաղաոճին, որը Հենրիխը ներկայացնում էր «Դորտմունդում»։ «Արսենալում» կգտնվեն ֆուտբոլիստներ, որոնք կօգնեն նրան վտանգավոր պահեր ստեղծելու և գոլ խփելու։ Ես վստահ եմ` նա կփայլի «Արսենալում»,–ասված է հաղորգրության մեջ։

Անգլիական պրեմիեր լիգայի 26–րդ տուրում «Արսենալը» 5։1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր։ Նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։