Ասուլիս` միջազգային մրցույթից վերադարձած հայ խոհարարների հաջողությունների մասին

Փետրվարի 7-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված օրերս միջազգային մրցույթից վերադարձած հայ խոհարարների հաջողություններին:
Sputnik

Հունվարի 28-ից փետրվարի 2-ը Հնդկաստանում կայացավ YOUNG CHEF 2018 օլիմպիադան, որին աշխարհի 50 երկրից 50 խոհարարներ մասնակցեցին: Հայաստանը ներկայացնում էր երիտասարդ խոհարար Արայիկ Ամզայանը, որը մրցավարների դատին ավանդական հայկական տոլման էր ներկայացրել:

Ինչպե՞ս է ընդունվում հայկական խոհանոցը միջազգային ասպարեզում: Ի՞նչ տեղ է գրավել հայկական տոլման հեղինակավոր միջազգային մրցույթում: Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն ասուլիսի ընթացքում, որին կմասնակցեն Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և նույն կազմակերպության գործադիր տնօրեն, հայ մասնակցի մարզիչ Արբի Ղարախանին:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131։ Բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: