Նախագահից մինչև տնտեսական աշխատակից գումար են հավաքել. 10 միլիոնը փոխանցվեց Արցախի ՊՆ–ին

Արցախի պաշտպանության նախարարությունն արդեն գիտի, թե ինչի համար կծախսի այդ գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է տասը միլիոն դրամ: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լևոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը:

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչև ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:

Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը կուղղվի Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը: