ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 6-ին, ժամը 16:40-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի հատվածում գտնվող աղբավայրում զինամթերք է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես նշված է ԱԻՆ–ի կայքում, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է ТМ-62П տեսակի ուսումնական հակատանկային ական (2 հատ):
ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի սակրավորներն ականները վնասազերծել են և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: