Սիրում եմ քեզ. Victoria's Secret–ի հրեշտակ Միրանդա Քերը շնորհավորել է Էլին Քեշիշյանին

Ամերիկահայ պրոդյուսեր Էլին Քեշիշյանը շարունակում է հոբելյանի կապակցությամբ շնորհավորանքներ ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ավստրալիացի սուպերմոդել Միրանդա Քերն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` դերասանուհի Էլին Քեշիշյանին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ։

Ամերիկահայ հայտնի պրոդյուսերը 50-ամյակն է նշել ու շարունակում է շնորհավորանքներ ընդունել։

«Ծնունդդ շնորհավոր, Լեննի։ Սիրում եմ քեզ», — լուսանկարին կից գրել է հայտնի մոդելը։

Միրանդայի բաժանորդները միացել են շնորհավորանքին ու ջերմ մեկնաբանություններ գրել լուսանկարի տակ։

Էլին Քեշիշյանը (Aleen Keshishian) ծնվել է 1968 թվականի փետրվարի 3-ին լիբանանահայերի ընտանիքում։

Նա «Զոմբիների հպարտություն և նախապաշարմունքը», «Հեշերը» ֆիլմերի պրոդյուսերն է։ Նաև մասնակցել է ամերիկացի հայտնի երգչուհի Սելենա Գոմեսի Hands To Myself տեսահոլովակի նկարահանմանը, որի ռեժիսորը նրա եղբայրն է` Ալեք Քեշիշյանը։ Քույրն ու եղբայրը մեծ ներդրում են ունեցել ամերիկյան կինեմատոգրաֆիայի զարգացման գործում։