Փետրվարի 8-ից շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք կկիրառվի

Ոստիկանությունը որոշել է լուսանկարահանող-արագաչափ սարք կիրառել ճանապարհային պատահարները կանխելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Պատահարները կանխելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք: Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

Հայաստանում երթևեկող ավտոմեքենաների խցիկներում ռումբեր են տեղադրված. ի՞նչ անել

Ոստիկանությունը հաշվի է առել, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումն է։

Ոստիկանությունը խնդրում է բոլոր վարորդներին պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե ոչ: