Քիմ Քարդաշյանի քրոջ գաղտնի հղիությունը. Քայլին առաջնեկ է ունեցել. տեսանյութ

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` 20–ամյա Քայլի Ջեները, հայտնել է, որ ինքն ու 25 տարեկան Թրևիս Սքոտը «չքնաղ և առողջ աղջկա» ծնողներ են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Կոսմետիկ ապրանքանիշի տեր, Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեներն առաջին անգամ մայրացել է։

Հայտնի մոդելը 25-ամյա Թրևոր Սքոտից դուստր է ունեցել 2018թ-ի փետրվարի 1-ին։

Քարդաշյան ընտանիքի նորաթուխ մայրիկը ներողություն է խնդրել երկրպագուներից, որ ստիպել է եղել թաքցնել հղիության մասին ճշմարտությունը։ Քայլիի խոսքով` ցանկացել է իր աղջկան զերծ պահել սթրեսից։ Այդ մասին նա երկար և անկեղծ գրառում է հրապարակել Instagram-ում։

«Ես հասկանում եմ` դուք սովորել եք, որ ձեզ պատմում եմ այն ամենի մասին, ինչի միջով անցնում եմ։ Ես որոշել էի աշխարհին ցույց չտալ իմ հղիությունը։ Գիտեի, որ պետք է նախապատրաստվել այդ դերին և առանց սթրեսի առողջ ու դրական կենսակերպ ունենալ», — գրել է Քայլին։

Քիմի կրտսեր քույրը նշել է, որ չի ցանկացել գումար վաստակել դստեր ծնունդից։ Բացի այդ, համարել է, որ երեխան կզգա մոր բոլոր ապրումները, ուստի որոշել է չհրապարակել այդ նորությունը հանուն իրենց ընդհանուր ընտանիքի երջանկության։

«Հղիությունն իմ կյանքի լավագույն փորձն էր։ Ես երջանիկ եմ, որ աղջիկս ծնվել է երջանիկ և առողջ», — գրել է Քայլին նամակի վերջում։

Քայլին իր հղիության մասին տեսանյութ է հրապարակել, որին հաջորդել են բազմաթիվ շնորհավորանքները։