Մարդիկ դժվարությամբ են տեղաշարժվում ձնապատ փողոցներում, Մոսկվայի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել դպրոցների աշխատանքը։
Կոմունալ ծառայություններն անցած օրերին մայրաքաղաքի փողոցներից մաքրել են 960 հազար խորանարդ մետր ձյուն։ Ձյան տեղումների դեմ պայքարին միացել են զինվորականները։
Մոսվայից Երևան և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթեր չեղյալ են հայտարարվել Ռուսաստանի մայրաքաղաքում բարդ եղանակային պայմանների պատճառով։
Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովն ասել է լրագրողներին, որ անցած հանգստյան օրերին Մոսկվայում տեղացած ձյան քանակը ռեկորդային է եղել 100 տարվա ընթացքում։