Հայկական պարադոքս. 2017թ–ին Հայաստանում երկու անգամ քիչ հաց են հավաքե՞լ

Հայաստանում գյուղատնտեսության վիճակագրությունը պետք է բարձր լիներ։ Այժմ տեղաշարժեր են նկատվում «ստորին ճշմարտությունների խավարի» ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Եթե հունվարի 31-ի առավոտյան բրդուճ ուտելիս դուք կարդայիք 2017թ-ի վիճակագրությունը, ապա կիմանայիք, որ Հայաստանում երկու անգամ ավելի քիչ հացահատիկ է աճել։

Բայց այդ պատճառով հացը ձեր սեղանից չի պակասել (հուսով ենք)։ Հենց այդ փաստն էլ հիշեցնում է, որ թղթի վրա գրված «թանաքային բերքն» ու իրականությունը ոչ միշտ են համընկնում։

Ինչի՞ համար է դա արվում (կամ արվել)։ «Գեղեցիկ տեսքի»։ Եվ ոչ միայն։ Նաև ցույց տալու համար, որ կոնյակն ու միրգը, որոնք մենք արտահանում ենք, տեղական են (անհանգստանալու կարիք չկա)։

Յոթ պարարտ ոչխար…

Անցած տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ ցորենի և հացահատիկի նոր ռեկորդներ են գրանցվել (միրգ-բանջարեղենի մասին էլ չենք ասում)։

Հայաստանի բանկերը թալանել են պարտապաններին․ ինչպե՞ս չանցնել «կարմիր գիծը»

Այսպես, 2010թ-ի պաշտոնական տվյալներով` Հայաստանում ստացել են 183 հազար տոննա ցորեն, 2015թ-ին` գրեթե երկու անգամ շատ։ Եթե երկրի ցորենն ավելի շատ է, նշանակում է` ավելի քի՞չ է ներկրվել։ Բայց ոչ, ավելի քան 300 հազար տոննա էլ ներկրվել է։

Նույն պատմությունն է խաղողի դեպքում։ 2005թ-ին խաղողի բերքը կազմել է 164 հազար տոննա, իսկ 10 տարի անց` 2015թ-ին` արդեն 309 հազար տոննա (թղթի վրա)։

2016թ-ին թղթե խաղողի այգիները սկսել են անհետանալ։ Բերքը նվազել է մինչև 179 հազար տոննա, բայց խաղողը չի թանկացել։ Ընդ որում (ուշադրություն դարձրեք) վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի բնակիչներն ամսական ուտում են 4 կգ-ից մի քիչ շատ միրգ։

Այդ թվերը պաշտոնական են` ներկայացված նույն Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Այսինքն բերքի վիճակագրությունը չի դիմանում այլ, ընդ որում պաշտոնական վիճակագրական տվյալների վերաստուգումներին։

Ընդհանուր առմամբ 2016թ-ին մրգի և բանջարեղենի բերքը կրճատվել է 20-30 տոկոսով, իսկ արտահանումը (նույնպես թղթի վրա) աճել է։ Բերքը քիչ է, մնացորդն արտահանում են… Նշանակում է` երկրում ընդհանրապես ոչինչ չի մնացե՞լ, իսկ գները բարձրացե՞լ են։ Ոչ, նույնն են մնացել։

Այստեղից էլ կասկածներ են ծնվում։ Հին կտակարանի Հովսեփի երազը «յոթ պարարտ ոչխարի», այսինքն` յոթ բերրի տարիների մասին մարգարեական էր։ Ինչպես երևում է, մեր պաշտոնյաներն էլ են մնացել երազում։

…Իսկ կնիհարե՞ն

Այս տարի վիճակագրությունը համեստ էր։ Աճել էր միայն մրգի (շուրջ 50 տոկոս) և խաղողի (17,5 տոկոս) բերքը։ Իսկ մրգի գները գրեթե չէին նվազել։ Ինչպիսի ցավալի անտարբերություն գյուղատնտեսության ձեռքբերումների նկատմամբ…

Իսկ «կնիհարե՞ն» իսկական «ոչխարները»։ Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է դա ստուգել այս տարի։ Հանրապետության խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (հաշվետու է գյուղնախարարությանը) պատրաստվում է կատարել բոլոր խաղողի այգիների մոնիտորինգ։ Դրանից հետո նախարարությունը կմտածի այլ կուլտուրաների մասին։