ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ռուս կնոջը կողոպտել են փետրվարի 4-ին Գյումրիում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Գողության պահին տուժողի հետ է եղել նաև նրա ընկերուհին, որը 102-րդ ռազմակայանի աշխատակից է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 04։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Նատալյա Վորոբյովան Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ ոլորել են իր ձեռքը և գողացել պայուսակը։
Նա հայտնել է, որ պայուսակում եղել է 15 հազար ՌԴ ռուբլի, 20 հազար դրամ, բջջային հեռախոսներ, բանկային պայմանագիր և այլ իրեր, որից հետո դիմել են փախուստի։ Վերջինս հայտնել է նաև, որ ինքը իր ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի Անի թաղամասում հաշվառված 49-ամյա Տատյանա Եկիմովայի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին և պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։
Ըստ նրա հայտարարության՝ նա կասկածում է տաքսու վարորդին։