Ձյան կույտերի բարձրությունը 3 մետրի է հասել. Մոսկվայում հարյուրամյա ռեկորդ է սահմանվել

Անցած հանգստյան օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում ձյան տեղումները հարյուրամյա ռեկորդ են սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Անցած հանգստյան օրերին Մոսկվայում տեղացած ձյան քանակը ռեկորդային է եղել 100 տարվա ընթացքում, երկուշաբթի լրագրողներին է ասել Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«100 տարվա մեջ առաջին անգամ է նման քանակի ձյուն տեղում։ Սա հերթական փորձությունն է կոմունալ ծառայությունների համար», —ասել է նա։

«Մոսգորտրանս» պետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Լեոնիդ Անտոնովի խոսքով` Մոսգորտրանսը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է քաղաքային երթուղիներում միջակայքերը կրճատելու համար, որպեսզի ուղևորները քաղաքում տեղաշարժվելու դժվարություններ չկրեն։

Մոսկվայի օդանավակայաններում 165 չվերթ հետաձգվել է, ևս 18-ը` չեղյալ հայտարարվել։

Ռուսաստանի հիդրոմետկենտրոնում հաղորդել են, որ երկուշաբթի առավոտվա տվյալներով` մայրաքաղաքում 48 մմ հաստությամբ ձյուն է եկել։ Դա ռեկորդային թիվ է. միայն 1887թ-ին է, որ օգոստոսի կեսին 25,2 մմ հաստությամբ ձյուն է տեղացել։

1 / 4
Մոսկվա
2 / 4
Մոսկվա
3 / 4
Մոսկվա
4 / 4
Մոսկվա

Մոլեգնած տարերքի պատճառով մեկ մարդ է մահացել, կան տուժածներ։ Կոմունալ ծառայություններն անցած օրերին մայրաքաղաքի փողոցներից մաքրել են 960 հազար խորանարդ մետր ձյուն։ Ձյան տեղումների դեմ պայքարին միացել են զինվորականները։

Մոսկվայում տեղումների բացարձակ ռեկորդ է սահմանվել կիրակի օրը` քաղաքում 19 մմ հաստությամբ ձյուն է եկել, ինչը 1 միլիմետրով գերազանցում է 2013թ-ի նախորդ ռեկորդը։ Շատերը չեն կարողանում ինքնուրույն դուրս հանել իրենց մեքենաները երեքմետրանոց ձնակույտերի տակից, դժվարություններ են ծագել հասարակական տրանսպորտի հետ։

Մարդիկ դժվարությամբ են տեղաշարժվում ձնապատ փողոցներում, Մոսկվայի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել դպրոցների աշխատանքը։