Հայաստանն այդ առոմով շահեկան դիրքերում է՝ նաև ԵԱՏՄ երկրների թվային օրակարգում ընդգրկված լինելու շնորհիվ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
«Կապի, հեռահաղորդակցության ոլորտը սրընթաց զարգանում է, և այն երկրները, որոնք հետ կմնան ոչ միայն այդ ոլորտի, այլ ընդհանրապես տնտեսական, սոցիալական, ռազմական տեխնոլոգիաների զարգացումից, զգալի կտուժեն»,- նշեց Մարգարյանը:
2017 թվականի հոկտեմբերին ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը հաստատեց մինչև 2025 թվականը ԵԱՏՄ երկրների թվային օրակարգը, նախանշեց այդ ուղղությամբ երկրների զարգացման ուղիները: ԵԱՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր ճանապարհով ընթանում է այդ ուղղությամբ: Հայաստանը ևս մշակել է իր թվային փոխակերպման օրակարգը 2018-2030 թթ. Ընկած ժամանակահատվածի համար:
«Դա որոշակի փուլային անցումներ ենթադրող փաստաթուղթ է, բավական ծավալուն: Օրերս այն ներկայացվեց և հանրային քննարկման և վարչապետի մոտ քննարկվեց: Բավականաչափ հեղափոխական և մեծ ծախսեր ենթադրող նախագիծ է»,- ասաց տնտեսագետը:
Մասնագետի հավաստիացմամբ՝ եթե դիտարկենք ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Հայաստանի դիրքավորումը, ապա ներկայիս ցանցային պատրաստվածության մակարդակով, տենոլոգիական թվայնացման աստիճանով և այդ ոլորտում ունեցած նպատակադրումներով այն բավականաչափ տպավորիչ է: