Անձյուն ձմեռը շարունակվում է. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին, այսօրվա համեմատ, կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նշված օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կտատանվի +10–ից +14–ի շրջակայքում, գիշերը կգրանցվի` 0–ից 2 աստիճան տաքություն։