Պայթյունավտանգ իրավիճակ. դեպի Արցախ տանող ճանապարհին արկեր են հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Հայաստանի ճանապարհներից մեկի մոտակայքում չվանասզերծված արկեր են հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազի հանքի տարածքում հայտնաբերվել են արկեր։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ահազանգի հետքերով մեկնելով` ԱԻՆ աշխատակիցները հայտանաբերել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականցնում ոստիկանության աշխատակիցները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: