ՌԱԴԻՈ

Մինասյան. «Եռագույնը մնալու է, սա նաև 1–ին հանրապետության 100–ամյակին նվիրված հուշարձան է»

Քանդակագործ Դավիթ Մինասյանը, ով նաև հեղինակելու Հայաստանի 1–ին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ ֆեյսբուքում ներկայացվածը կիսատ, աշխատանքային էսքիզ է։
Sputnik
Դավիթ Մինասյան

«Եթե, ես տեսնեի ֆեյսբուքում նման էսքիզ` վատ որակի տպած, առանց իմանալու, որ սա փուլային էսքիզներից մեկն է, պատկերացում չէի կարող կազմել։ Նորմալ եմ վերաբերվում, որ բացասական կարծիքներ էլ կան։ Սա ընթացիկ փուլ է, էսքիզներից մեկն է, որ նախատեսված էր զուտ մասնագիտական քննարկումների համար։ Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը, հավատացեք` ես այս քաղաքի ամենաանճաշակ մարդը չեմ»,–ասում է Մինասյանը։

Նա հավաստիացնում է, որ արձանում Եռագույնը մնալու է, որովհետև սա նաև 1–ին հանրապետության 100–ամյակին նվիրված հուշարձան է։ Քանդակագործը վստահեցնում է, որ շատ հետաքրքիր բան է լինելու ու հիշեցնում, որ շատ հեշտ է անուն կպցնելը։ Այսօրվա շատ լուրջ գործեր ժամանակին շատ են քարկոծվել։