ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, խախտելով կանոնակարգը, հրաժարվել է լուսանկարվել ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Կանոնակարգի համաձայն, երբ երկրի առաջին դեմքերն իջնում են օդանավից, նրանք պետք է կարճ ժամանակով կանգ առնեն օդանավակայանում և լուսանկարվեն:
Այս անգամ, սակայն, ԱՄՆ առաջին տիկինը կանգ չի առել ամուսնու հետ լուսանկարվելու համար, ինչպես նաև չի մեկնել նրան իր ձեռքը, այլ որդու հետ լուռ հեռացել է:
Թրամփները ժամանել են Փալմ Բիչ, որտեղից նախագահը կուղևորվի Մար ա Լագոյի նստավայր: