ԵՐԵՎԱՆ, 4 Փետրվար — Sputnik. ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում բեռնատար գնացքը բախվել է Նյու Յորքից Մայամի ուղևորվող ուղևորատար գնացքին։ Այս մասին տեղեկացնում է ABC News–ը։ Կոլումբիա քաղաքի մոտակայքում ուղևորատար գնացքի շոգեքարշը և մի քանի վագոն դուրս են եկել գծերից:
Պատահարի հետևանքով զոհվել է երկու և վնասվածքներ ստացել առնվազն 70 մարդ: Աղբյուրի տվյալների համաձայն՝ գնացքում գտնվել է 139 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 2:30-ի սահմաններում:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ ու կամավորներ: