Եգիպտոսում հայտնաբերել են պաշտոնյա կնոջ ամենահին դամբարանը, այն 4000-ամյա վաղեմություն ունի

Գիտնականները Եգիպտոսում ամենահին դամբարանն են հայտնաբերել՝ հնագույն եգիպտացիների առօրյա կյանքը պատկերող վառ որմնանկարներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Եգիտպացի հնագետները Գիզայի բուրգերի տարածքում հնագույն Եգիպտոսի իշխող փարավոնների հինգերորդ տոհմի (մոտ մ. թ. ա. 2504- 2347թթ.) բարձրաստիճան պաշտոնյա կնոջ մասունքներ են հայտնաբերել:

Սենսացիոն գտածոներ Հայաստանում. ռուսական ալիքի անդրադարձը

Այս մասին տեղեկացնում են արաբական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Եգիպտոսի հնագույն հուշարձանների գծով պատասխանատու նախարար Հալեդա ալ- Աննանիի խոսքերին:

Գիտնականները դամբարանում որմնանկարներ են գտել՝ եգիպտացիների ամենօրյա զբաղմունքի՝ որսորդության, ձկնորսության, բերքահավաքի պատկերներով: Ցավոք, դամաբարանը դեռ հնագույն ժամանակներում թալանվել է, ուստի գիտնականներին այդպես էլ չի հաջողվել այդտեղ մումիա և թանկարժեք իրեր գտնել: Այդ դամբարանի գտածոի մի մասը գիտնակաները հայտնաբերել են դեռ 20-րդ դարի սկզբին, և այժմ դրանք պահպանվում են Բեռլինում:

Եգիպտացի հնագետները հույս ունեն այդ տարածքում հնագույն Եգիպտոսի դարաշրջանի ևս մի քանի դամբարան հայտաբերել: