Կարողացել է երիտթուրքերին հիմարացնել․ ինչպես է հայուհին աշխարհի ամենաքաջ կինը դարձել

Փետրվարի 4-ին լրանում է հայ գրող, բանաստեղծ ու լրագրող Զաբել Եսայանի 140-ամյակը։ Sputnik Արմենիան Ցեղասպանություն տեսած հայուհու կենսագրությունից ուշագրավ փաստեր է ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվար — Sputnik. Զաբել Եսայանը (մինչ ամուսնությունը՝ Հովհաննիսյան) ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին՝ Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքում։ Նա ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը։ 1895 թվականին տեղափոխվել է Փարիզ, Սորբոնում գրականություն ու փիլիսոփայություն է ուսումնասիրել։

Հարազատ Կոնստանդնուպոլիս Զաբելը վերադարձել է 1908  թվականին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո։ Մեկ տարի անց նա արդեն կիլիկյան ջարդերի մասին մի շարք հոդվածներ է հրապարակել։ Ավելի ուշ Օսմանյան կայսրության իշխանությունները նրան ներառել էին կալանքի ու աքսորի ենթակա հայերի ցուցակում։

Մորգենթաու. «ԱՄՆ–ն և անձամբ Թրամփը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

Սակայն ճակատագիրը կնոջ կողմից էր․ նրան հաջողվեց խուսափել կալանքից։ Երիտթուրքերն, իմանալով որտեղ է նա, գնացին Զաբելի հետևից։ Շենքում զոհն ու նրան հետևողները պատահական հանդիպեցին, սակայն անվախ հայուհին արագ կողմնորոշվեց ու «որտե՞ղ է Զաբելը» հարցին պատասխանեց, որ շենքում է։ Իրարանցումից օգտվելով` նա կարողացավ փախչել։

Բալթիայով աղջկան հաջողվեց հասնել Թիֆլիս, որտեղ նա զբաղվում էր հայ փախստականներին տեղավորելու հարցերով։

Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի գործած վայրագությունների մասին Զաբելը բազմիցս գրել է։ Եսայանը նաև զեկույց է պատրաստել, որում մոտ 200 կանանց ու երեխաների առևանգման ու ոչնչացման մասին կարևոր փաստեր է ներկայացրել։ Զեկույցը ներկայացվել է Փարիզում խաղաղության գիտաժողովին հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային։ Իսկ նա արդեն ներկայացրել է այն այլ մասնակիցների։

Զաբել Եսայանը զեկույցում նշում էր, ու երիտթուրքերի կառավարությունը պատերազմը սկսելուց անմիջապես հետո սկսել է սիստեմատիկ ոչնչացնել երկրի ոչ մուսուլմանական բնակչությանը։ Երիտասարդ կանանց, աղջիկներին ու երեխաներին առևանգում էին։ Առևանգվածների թիվը գերազանցում էր 200 հազարը։

Забел Есаян (в центре) в Адане, 1909г.

1933 թվականին Զաբել Եսայանը հիմնավորվում է Խորհրդային Հայաստանում, սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Սակայն 1937 թվականին մտավորականության այլ ներկայացուցիչների հետ նրան դատապարտում ու աքսորում են Հայասպանից։ Որոշ տվյալների համաձայն՝ Զաբել Եսայանը մահացել է 1943 թվականին Բաքվի բանտում։

2017 թվականին ամերիկյան Refinery29 հարթակի վարկածով` Եսայանը ներառվել է աշխարհի ամենաքաջ կանանց ցուցակում։ 2017 մարտին փարիզյան փողոցներից մեկը անվանակոչվել է Զաբելին անունով։