Ուկրաինայի հայ շեֆ խոհարարը. Հասմիկ Գասպարյանը պատմել է իր սիրելի ճաշատեսակի մասին

Հայկական արմատներով ուկրաինաբնակ բրենդ խոհարար Հասմիկ Գասպարյանը պատմել է, թե ինչ ճաշատեսակներով է հիացնում տանեցիներին և ընկերներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ուկրաինական «Մաստերշեֆ» խոհարարական նախագծի վեցերորդ սեզոնի հաղթող Հասմիկ Գասպարյանի կարծիքով ցանկացած ճաշատեսակ կարելի է յուրօրինակ ձևով մատուցել: Այդ մասին հայուհին պատմել է «Օբոզրևատել» կայքին տված հարցազրույցում: Հասմիկը սիրում է ընտանիքի անդամներին, ընկերներին հաճույք պատճառել նրանց համար համեղ ճաշատեսակներ պատրաստելով: Իհարկե, դա չի նշանակում, թե նա ճաշի կամ ընթրիքի համար տապակած կարտոֆիլ կամ աղ դրած միս չի պատրաստում:

«Իմ բախտը բերել է, քանի որ ընտանիքիս անդամներն ամենակեր են: Այն, որ ես դարձա Ուկրաինայի մաստեր շեֆ և ընդհանրապես որ շեֆ խոհարար եմ, չի նշանակում, թե իմ ընտանիքը տապակած կարտոֆիլ կամ աղ դրած միս չի ուտում: Ես մսապուրի ժելե եմ պատրաստում, կատրոֆիլի խյուս, տանեցիները շատ են սիրում թթվասերով պատրաստված ծածան: Բայց ես սիրում եմ բոլոր այդ ճաշատեսակները գեղեցիկ մատուցել, սեղան դնել, որի շուրջ հավաքվում են տանեցիները: Հենց դա էլ մեր ընտանիքի ճաշկերույթի յուրահատկությունն է»,- ասում է Հասմիկը:

Асмик Гаспарян

Հյուրերի համար նա սովորաբար ոչխարի մսից որևէ ճաշատեսակ կամ ջեռոցում եփված խոճկոր, հնդկահավ է պատրաստում և աշխատում է մտերիմներին նոր համերով զարմացել, ուրախացնել:

«Իմ ընկերների համար համեմունքներով պատրաստված ոստրեն այլևս էկզոտիկա չէ»,-հպարտանում է հայ խոհարարը:

Հասմիկ Գասպարյանը նաև պատմել է «Մաստերշեֆ» նախագծում իր մասնակցության մասին:

«Հաղորդման մասնակիցների միջև լուրջ և դժվար պայքար էր ծավալվում, և այն, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, այդ մրցակցության միայն չնչին մասն է: Հատուկ բեմադրություն, սցենար գոյություն չունի, մասնակիցների ապրումներն ու հույզերն իրական են»,- հիշում է Գասպարյանը:

Ըստ նրա՝ բարդ է նաև էկզոտիկ ճաշատեսակների պատրաստումը: Դա յուրաքանչյուր մասակցի համար յուրահատուկ մարտահրավեր է, ինչի հաղթահարումն առաջին հայացքից անհնարին է թվում:

Գասպարյանը սիրում է նման մարտահրավերները, քանի որ նա հեշտությամբ է կարողանում հաղթահարել դրանք:

Титул шестого украинского МастерШефа на шоу «МастерШеф – 6» завоевала Асмик Гаспарян

«Ամենաբարդը ոչ թե էկզոտիկ ճաշատեսակի պատրաստումն է, որոնց բաղադրատոմսերից գաղափար չունես, այլ մարդ մնալը»,- ասում է խոհարարը:

Հասմիկ Գասպարյանը սովորել է Ֆրանսիայում՝ աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկում: Իր փորձի և ունակությունների շնորհիվ վաստակել է ռեստորանների ցանցի հաջողակ բրենդ շեֆի տիտղոսը: 2017 թվականին նա ավելի քան 150 մաստեր կլաս է ցուցադրել Ուկրաինայով մեկ: