Շաբաթվա մարդիկ. Անցյալն ու ապագան` օբյեկտիվի առաջ

Sputnik
1 / 7
Վահե Դանիելյան

1996 թ-ին ավարտել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը: Այժմ աշխատում է մանկավարժ խորհրդատու «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության մանկական տանը:

-Երբ փոքր էի, ցանկանում էի մարզիկ լինել։ Երկար ժամանակ զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով:

Ապագայում ցանկանում է իր սեփական մարզասրահն ունենալ, որտեղ, բացի սպորտը, նաև կինեզոթերապևտիկ ծառայություն կլինի:
2 / 7
Սուսաննա Նիկողոսյան

2015 թ-ին ավարտել է արհեստագործական քոլեջը. մասնագիտությամբ վարսահարդար է: Արդեն 2 տարի է աշխատում է Coffee House ընկերությունում:

-Երբ փոքր էի, ցանկանում էի երգչուհի դառնալ:

Ապագայում ուզում է շրջագայել ամբողջ աշխարհով:
3 / 7
Աննա Հովհաննիսյան

2016 թ-ին ավարտել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ Շուրջ 1 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության դեսպանատանը. դեսպանի օգնականն է։

-Երբ փոքրի էի, ցանկանում էի պարուհի դառնալ։

Ապագայում ցանկանում է ինչ-որ մի դահլիճ ունենալ, որտեղ կարելի կլինի ժամանակ առ ժամանակ առանձնանալ ու պարել։
4 / 7
Նարեկ Մարգարյան

2006 թ-ին ավարտել է Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջմշակութային կապերի ֆակուլտետը: Արդեն 7 տարի է զբաղվում է քաղաքական երգիծանքով։

-Երբ փոքր էի, ցանկանում էի նինջա դառնալ։

Երազում է, որ իր գրված սցենարներն էկրանավորվեն Հոլիվուդում։
5 / 7
Գայանե Բրեիովա

1998 թ.–ին ավարտել է Բիզնեսի և կառավարման ինստիտուտը, իսկ 2013 –ին Հայաստանի պետական ագրարային համալսարանը։ 24 տարի է ռեստորատոր է։

-Երբ փոքր էի, երազում է դերասանուհի դառնալու մասին։

Ապագայում կուզեր ամուր հարաբերություններ սկսել իսկական տղամարդու հետ։
6 / 7
Մաշա Գասպարյան

2010 թ-ին ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլոգերամանական ֆակուլտետը, ապա լրագրություն է ուսանել Գիտությունների ազգային ակադեմիայում: Շուրջ 2 տարի է, ինչ աշխատում է ոստիկանության անձնագրային վիզաների վարչությունում:

-Երբ փոքր էի, ցանկանում էի ուսուցչուհի լինել:

Ապագայում ցանկանում է նորաձևության ոլորտում կանացի հագուստների սեփական ընկերությունը ունենալ:
7 / 7
Տիգրան Մելիքյան

Սովորում է N170 ավագ դպրոցում։ Որոշել է ընդունվել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա և ուսումնասիրել ՏՏ ոլորտը։

-Փոքր տարիքում ցանկանում էի երաժիշտ դառնալ։

Ապագայում երազում է իր սեփական ՏՏ ընկերությունն ունենալ, որը կհամագործակցի Google–ի հետ։