Երվանդ Բոզոյան
© Sputnik
«Պետք է գոնե սահմանի վրա կանգնած լինեն պրոֆեսիոնալները, պայմանագրայինները։ Դա նաև հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ բնակչության վրա, որովհետև մարդիկ վախենում են, երբ սահմանին անփորձ 18 տարեկան զինվորներն են»,–ասում է Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով` եթե այս հոգեբանական խնդիրները լուծվեն, Հայաստանում շատ բան կփոխվի ընդհանուր մթնոլորտի առումով։
Որովհետև, երբ 18 տարեկանն է զոհվում` առանց ամուսնանալու, առանց սերունդ տալու, ժողովրդի ընկճվածությունը մեծանում է։