Նախընտրում էր սևահերներին, սիրահարվեց շիկահերին. հայ մարզիկի խոստովանությունը

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը ասել է, թե որ կայանք են նրան դուր գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը Instagram–ի իր էջում հետաքրքիր տեսահոլովակ է հրապարկել, որում պատասխանել է ինտրիգային որոշ հարցերի։

«Ինձ դուր չեն գալիս շատ ներկված աղջիկները, նաև բարկանում եմ, որ կարծում են, թե սերը կույր է»,–ասել է Հարությունյանը։

Նա խոստովանել է, որ մի ժամանակ տարված էր սևահերներով, նախընտրում էր նրանց, բայց հետո սիրեց շիկահերի։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ու երգչուհի Բեբիա Մակտինան ամուսնացել են 2017թ.–ի օգոստոսի 30-ին Մոսկվայում։