Ինչու՞ պետք է ամաչեմ, որ հայ եմ․ Հոլիվուդի «կնքահոր» խոստովանությունը

Ամերիկայահ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը ողջ կյանքի ընթացքում հպարտացել է իր արմատներով։ Սակայն Երևանում նույնիսկ նրա անվան աստղ չկա։
Sputnik

«Ինչու՞ պետք է ամաչեմ, որ հայ եմ։ Հայերը զարգացած մշակույթ ու արվեստ են ունեցել դեռ մինչև միջին դարերը։ Մենք մշակույթ ունեինք այն ժամանակ, երբ դեռ Ֆրանսիան, Անգլիան ու Գերմանիան քաղաքակիրթ երկրներ չէին։ Հայկական ծագումս ինձ ամուր հենարան է եղել։ Հայերն այնքան հզոր պատմություն ունեն, որ ստեղծագործական տաղանդը նրանց արյան մեջ է», — մի անգամ ասել է աշխարհում առաջին գունավոր ֆիլմի հեղինակ Ռուբեն Մամուլյանը։

Քաղաքավարության դաս մարշալ Բաղրամյանից. ի՞նչ չեն ուզում իմանալ հայ գեղեցկուհիները

Այս մարդու արյան մեջ եղած տաղանդը թույլ տվեց նրան բարձունքներ նվաճել, իսկ մեզ հնարավորություն տվեց հպարտանալ, որ այս մարդը հայ է։ Ռուբեն Մամուլյանն ամերիկյան թատրոնի ու առաջին հերթին կինոյի ռեժիսոր է։ Իր ֆիլմերը նկարահանել է «20th century»-ի ու «Paramount Pictures»-ի համար։ Նրա ֆիլմերում նկարահանվել են Մառլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն, Մորիս Շեվայլեն, Էլիզաբեթ Թեյլորն էլ՝ նրա հայտնի «Կլեոպատրայում»։ Մամուլյանին Հոլիվուդի «կնքահայր» են անվանել։ Ինչի՞ համար։

Առաջին մեծության աստղեր նկարահանվել են ոչ միայն Մամուլյանի մոտ, ու «Կլեոպատրայից» բացի Ամերիկայում այլ աղմկահարույց ֆիլմեր էլ են նկարահանել։ Բայց․․․ Ռուբեն Մամուլյանն աշխարհում առաջին գունավոր ֆիլմի հեղինակն է։ Այն կոչվում էր «Բեքքի Շարպ»։ Լյումեր եղբայրները շարժվող պատկերներ ստեղծեցին, դրանք էկրանի վրա ներկայացրին (1895 թիվ), իսկ Մամուլյանը սկսեց դրանք գունավոր մատուցել։

Էլ ի՞նչ նորամուծություններ է նա արել։ Կադրից դուրս ձայնը՝ որպես ֆիլմի հերոսի ներքին մենախոսություն։ Նրա նորամուծություններից է նաև երեք տեսախցիկի միաժամանակ օգտագործումն ու երկու խոսափողով ձայնագրությունը՝ հետագայում ժապավենի վրա համատեղելու համար։


Եվս մեկ բան. Մամուլյանը տեսախցիկն ակների վրա դրեց․ մշտական շարժումը ֆիլմին լրացուցիչ դինամիկա էր հաղորդում։ Ռեժիսորը ստուդիայից դուրս նկարահանումներ էր իրականացնում․ կայարանում, մետրոյում, երկնաքերի տանիքին, Բրուքլինի կամրջի վրա․ այդ ամենը ևս առաջին անգամ էր արվում։ (Որպեսզի ծիծաղելի չթվա, հիշեցնենք՝ խոսքը նախորդ դարի երեսունականների մասին է)։

Մի հանցագործության պատմություն. ինչպես ոչնչացվեց Հայաստանի քիմիական հսկան

Անդրադառնանք կինոյի գույներին և մտորենք դրանց մասին։ Հովհաննես Ադամյանը մշակեց գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիան ու «Հեռատես» (Herates) առաջին սարքը ստեղծեց։ Սև ու սպիտակից գունավորին անցումը հայերի համար պատահականությո՞ւն է, թե օրինաչափություն։ Իսկ եթե այդպես է, ապա ինչու՞ հայերը։

Մի փոքր կենսագրություն։ Մամուլյանը ծնվել է 1897 թվականին Թիֆլիսում։ 1921-ին մեկնել է Լոնդոն, այնտեղից՝ Նյու Յորք։ Առաջին ներկայացումը` «Պորգին», մեծ հաջողություն ունեցավ։ Հետո հայտնվեց կինոաշխարհում ու մինչև կյանքի վերջ այնտեղ էլ մնաց։ ՆԱ միշտ կապված էր հայրենիքին ու հայկականին։

Օրինակ` կարդում, գրում և խոսում էր հայերեն, որի համար պարտական է տատին։ Օգնում էր հայրենակիցներին` սատարում էր հայ դերասաններին, իր ֆիլմերի զանգվածային տեսարաններում նկարահանում էր գործազուրկ հայերին, ակտիվ մասնակցում էր հայ համայնքի կյանքին, ինչի համար շնորհակալություն նրան հայրենակիցներից։

Մամուլյանը նաև երազում էր ֆիլմ նկարահանել, այն էլ ինչ ֆիլմ։ Պատկերացրեք` դահլիճում լույսերը մարում են, էկրանը միանում է և հայտնվում են տիտրերը… սցենարը՝ Վիլյամ Սարոյանի, երաժշտությունը՝ Արամ Խարատրյանի, նկարիչ՝ Մարտիրոս Սարյանը, իսկ գլխավոր դերում՝ Շառլ Անավուր։

Սև ձկնկիթ և սպիտակ «Մերսեդես», կամ ինչպես Իրանի շահը «շոյեց» հայերին

Բայց նրա այդ երազանքը չիրականացավ։ Փոխարենն իրականացավ մեկ ուրիշը՝ հայրենիքը տեսնելը։ 1971 թվականին նա Հայաստան եկավ, նրան բավականին անշուք դիմավորեցին` ընդամենը մեկ ոչ տպավորիչ հանդիպում կազմակերպելով Արվեստի գործիչների հայկական տանը։ Բայց նա դրանից չվիրավորվեց, գուցե միայն զարմացավ։ Ամերիկա մեկնելուց առաջ նա արտաբերեց․ «Երազի է նման․․․ Ապշած եմ․․․ Հեռանում եմ` Արարատը հոգումս և հայերենը շուրթերիս»։

Վարպետը մահացավ 1987 թվականին։ Նրան հրաժեշտ տվեցին տեղի հայկական եկեղեցում՝ ամերիկահայ երեք թեմռրի առաջնորդների և յոթ քահանաների ներկայությամբ։ Ականատեսների խոսքով՝ մահից երեք օր առաջ նա ոչինչ չէր հիշում և միայն ժամանակ առ ժամանակ հայերեն խոսքեր էր արտաբերում։

Հոլիվուդյան փառքի արահետում Ռուբեն Մամուլյանի անվան աստղ է տեղադրվել։

․․․Երևանում` Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղադրվել են հայկական կինոյի մի քանի ներկայացուցչի անվանական աստղերը։ Նրանց շարքում Մամուլյանը չկա։