Մարտիրոսյանի մաքրիչները քոչարի են պարում. ինչո՞ւ են Գարիկին խորհուրդ տվել տեղափոխվել Երևան

Հայտնի ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին առաջարկել են լքել սառնաշունչ, ձյունածածկ Մոսկվան և տեղափոխվել Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ռուսաստանցի հանրահայտ հանդիսավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի էջում ձյունածածկ Մոսկվայի տեսագրություն է տեղադրել։ «Ուխ, որքան լավ է փետրվարին Մոսկվայում»,- տեսանյութը մակագրել է նա։

 

Հրապարակումը չորս ժամվա ընթացքում 115 հազար դիտում է ունեցել, և դրա տակ բազմաթիվ մենաբանություներ են արվել։

«Մաքրիչների շարժումն ասես քոչարի լինի» տեսագրության մեկնաբանություններում գրել է երկրպագուներից մեկը։ Ընդհանրապես Մարտիրոսյանի բաժանորդները հումորի լավ զգացում ունեն։ Նրանցից ոմանք Գարիկին առաջարկել են փոխել մեքենայի դիմացի ապակին, որոշները` փոխել մաքրիչները և ամառայինի փոխարեն ձմեռային մաքրիչներ տեղադրել։ Մի խումբ բաժանորդներ էլ Գարիկին հորդորել են տեղափոխվել տաք Երևան։