Մխիթարյանը շատ է հավանում «Արսենալի» խաղաոճը

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրում երեկ կայացած «Արսենալ» -«Էվերթոն» հանդիպումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Անգլիայի առաջնության 26-րդ տուրում փետրվարի 3-ին «Արսենալը» 5:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:

Հանդիպման ընթացքում 3 գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց դարպասում. «Արսենալը» հաղթում է «Էվերթոնին»

«Ես շատ ուրախ եմ: Սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, որպեսզի հաղթենք նաև մյուս խաղերում և մտածենք նոր միավորներ վաստակելու մասին:

Մենք հարձակվողական լավ ֆուտբոլ խաղացինք, չնայած այն փաստին, որ երկրորդ խաղակեսն ավելի ծանր անցավ: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես խաղաց «Արսենալը»: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթանակներ տանել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «BBC»-ն:

Հենրիխ Մխիթարյանը 2013թ.-ից ի վեր «Արսենալի» 1-ին խաղացողն է, ով մի խաղի ընթացքում դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ: