Անդրեի և Նինիի նոր «սիրավեպը»

Հայաստանի նախանձելի փեսացուներից մեկը՝ երգիչ Անդրեն, պատրաստվում է առաջիկայում իր երկրպագուների դատին նոր տեսահոլովակ ներկայացնել, որում, ի դեպ, նա վրացի երգչուհի Նինի Շերմանդինիի հետ է:
Sputnik

Նոր տեսահոլովակի անոնսը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում՝ նշելով, որ այն կոչվում է «Ծաղիկների աշխարհում»: Թե երբ կթողարկվի նոր երգը և հոլովակը, Անդրեն չի հստակեցրել: Դատելով նրա «շուտով» գրառումից՝ հավանաբար հոլովակին երկար չենք սպասի:

Երգչուհի Նինի Շերմանդինիի հետ Անդրեն նախկինում «Ով սիրուն, սիրուն» երգի հիման վրա բավականին հաջողված տեսահոլովակ էր նկարահանել, որտեղ վրաց երգչուհին մեր զգացմունքային և հուզիչ երգը կատարում է վրացերեն:

Ի դեպ, նոր տեսահոլովակում դատելով հրապարակված անոնսից՝ երգիչները նորից կրքոտ տանգո են պարում:

Իր տված հացազրույցներից մեկում Անդրեն խոստովանել է, որ երգը և հոկովակը սիրված են նաև Վրաստանում: