Սիրիայում ռուսական Սու-25 են խոցել. օդաչուին սպանել են ահաբեկիչները

Օդաչուն հասցրել է միայն զեկուցել, որ կատապուլտով նետվում է ահաբեկիչների վերահսկման տակ գտնվող գոտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական Սու-25-ի օդաչուն կատապուլտով դուրս է նետվել, բայց նրան սպանել են ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական Սու-25-ը խոցվել է «Իդլիբ» դեէսկալացիայի գոտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օդաչուն հասցրել է զեկուցել, որ կատապուլտով նետվում է այն հատված, որը վերահսկում են «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները։

Обломки сбитого СУ-25 российских ВВС в Сирии

«Նրանց հետ մարտի ժամանակ օդաչուն զոհվել է»,- հայտնել է ՊՆ-ն։

Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը «Իդլիբ» դեէսկալացիոն գոտու պատասխանատու թուրքական կողմի հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում օդաչուի դին վերադարձնելու ուղղությամբ։

Նախնական տվյալով` ինքնաթիռը խոցել են զենիթահրթիռային համալիրից։