Տղամարդն անցել է Հաղթանակ կամրջի ճաղաշարը և փորձում է նետվել. ինքնասպանության փորձ Երևանում

Մարդիկ տեսել են, որ միջին տարիքի տղամարդը փորձում է ինքնասպանություն գործել և զանգել են փրկարարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի ճաղաշարը և սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: