Վայելում ենք գարնանային փետրվարը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա օրերին եղանակն ավելի կտաքանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sutnik. Փետրվարի 3-7-ը տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում տեղումներ չեն լինի։

Այսօր` փետրվարի 3-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 9-11 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 0-2 աստիճան ցուրտ։