ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայ երգչուհի, «Եվրատեսիլ 2010» մասնակից Եվա Ռիվասը նկարվել է լոգարանում, հետո այդ լուսանկարը հրապարակել Instagram-ի իր էջում և կետ առ կետ գրել, թե ինչ է պետք անել տղամարդուն գաղթակղելու համար։
Գովք
Գովեք ձեր տղամարդուն։ Միշտ և ամենուր: Տվյալ դեպքում ավելի լավ է` չափից շատ գովաբանեք, քան թերանաք այդ հարցում: Բայց կա մի կարևոր պայման կա. հաճոյախոսությունը պետք է անկեղծ լինի:
Գեղեցկություն
Այն իսկապես հզոր ուժ է և տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկելու հզոր զենքերից մեկը: Վարսեր, փարթամ բարեմասնություններ, օծանելիք, կոսմետիկա, գայթակղիչ հագուստ, խնամք. այս ամենը զենքեր են: Օգտագործեք դրանք: Բնությունը հոգացել է, որ տղամարդիկ կնոջ գեղեցկության նկատմամբ անտարբեր չլինեն:
Պահանջ
Տղամարդու օգնության կարիքն ունեք, դիմեք նրան, բայց առանց վիրավորվածության՝ նրա անտարբերության համար, այլ խորամանկությամբ և խելքով: Մի ասեք՝ քանի՞ անգամ քեզ խնդրեմ հեռախոսիս մեջ հավելված ներբեռնել, այլ ասեք՝ ցույց տուր ինձ՝ ինչպես հեռախոսիս մեջ հավելված ներբեռնեմ. առանց քեզ գլուխ չեմ հանի: Թույլ տվեք տղամարդուն օգնել ձեզ նույնիսկ այն դեպքում, երբ դրա կարիքը չկա, և նա կսկսի գործել:
Քնքշություն
Տղամարդուն ենթարկեք քնքշությամբ: Տղամարդիկ կատվի են նման: Ցանկացած տղամարդ կորցնում է սթափությունը, երբ կողքին քնքուշ, նուրբ փիսիկ է լինում: Մինչ տղամարդուն ձեր ցանկությունների բավարարման մասին խնդրելը, հպվեք նրան հայացքով, համբույրներով կամ ձեռքերով: Իսկ զրույցի ընթացքում օգտվեք «հոգեբանական փաղաքշանքից». նախքան խնդրանքի մասին խոսելը գովաբանեք նրան կամ տեղին հաճոյախոսություն արեք:
Սեքս
Ամենահին, բայց ամենաարդյունավետ մանիպուլյացիան մնում է սեքսը: «Հիմնական բնազդը» կարելի է և պետք է օգտագործել տղամարդուն կառավարելու համար: Գեյշաները, կուրտիզանուհիները և անգամ սովորական «գիշերային թիթեռնիկները» սեքսի օգնությամբ կարողացել են մանիպուլացել ազդեցիկ տղամարդկանց և ազգեր ղեկավարել:
Արցունք
Ոչ ամենահաճելի, բայց երբեմն իսկապես արդյունավետ միջոց է: Տղամարդիկ վախենում են կնոջ արցունքներից: Այս «թաց գործը» նրանց մոտ օգնելու ցանկություն է առաջացնում։ Արցունքները հաստատ անտարբեր չեն թողնի տղամարդուն։ Կարևորը` չափը չանցնեք և լացը չվերածեք հիստերիայի։ Եվ այս «արգելված մեթոդը» չօգտագործեք շատ հաճախ. տղամարդը հեշտությամբ կհասկանա, որ դուք մանիպուլյացիա եք անում, և կդադարի արձագանքել ձեր արցունքներին։
Համեղ ուտելիք
Սոված տղամարդը չարանում է: Երբեք մի փորձեք մանիպուլյացիայի ենթարկել սոված տղամարդուն: Կշտացրեք նրան համեղ ուտեստներով, հետո միայն խնդրեք, օրինակ, զոհաբերել սիրելի հոկեյի խաղը հանուն ձեր համերգի: Իհարկե, միայն այս միջոցը գուցե չբավականացնի մշակութային միջոցառումների հանդեպ սեր առաջացնելու համար, բայց դուք այլ գործիքների մի ամբողջ զինանոց ունեք։ Դրանց խելամիտ համադրումը կստիպի տղամարդուն համոզել, որ նա ձեզ հետ համերգ գա։
Եվա Ռիվասն իր կանոնները թվարկելուց հետո նաև զգուշացրել է` եթե տղամարդը ձեզ չի սիրում, մի փորձեք նրան մանիպուլյացիայի ենթարկել. անիմաստ է, պարզապես հանգիստ թողեք նրան։