Ավտովթար Երևանում. վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց

Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի մեղավորը եղել է Opel Vectra-ի վարորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմանում Իսակովի պողոտայում բախվել են Opel Astra մակնիշի 34 ZՏ 601 համարանիշի և Opel Vectra մակնիշի 26 ՏՕ 279 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Նախնական տեղեկություններով ՝ վթարի մեղավորը եղել է Opel Vectra-ի վարորդը։ Նա չթույլատրվող հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի: