ՌԱԴԻՈ

Շահբազյան. «Արամ Մանուկյանի արձանը պետք է ոգեշնչող լինի»

Երևանում պետական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանի և դրա շուրջ ծավալված քննարկումների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մտորում է ՀՅԴ անդամ Արտյուշ Շահբազյանը:
Sputnik

Արտյուշ Շահբազյան
Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ Արամ Մանուկյանի՝ հավանության արժանացած արձանի էսքիզն ընտրվել է սահմանափակ տարբեակների միջից՝ իբրև լավագույնը: Այն կատարյալ չէ, բայց կարելի է շտկել և բոլորի համար ընդունելի դարձնել. «Արձանի ընտրության հնարավորությունը մեծ չի եղել: Այս տարբերակում դրական, ընդունելի մոտեցումներ կան, բայց արձանը տեսնողները նաև որոշակի թերություններ են նշում և շտկումների առաջարկներ անում:

Արամի կերպարը հավաքական է, աձանը պետք է դա արտահայտի, նաև որոշակի մոնումենտալություն պետք է ունենա, ազդեցիկ, վեհ լինի՝ չկրկնելով խորհրդային տարիներին ընդունելի պաթոսային, ոչ կենդանի հերոսների ոճը: Արձանը պետք է ոգեշնչող լինի»:

Շահբազյանը չի կարող կանխատեսել, թե շտկումներից հետո ինչպիսին կլինի արձանի վերջնական տեսքը, բայց ըստ նրա՝ պետք է հետևել նաև փոփոխությունների ընթացքին, որպեսզի վեջնարդյունքը կրկին անընդունելի անակնկալ չդառնա: