ՌԱԴԻՈ

Տեր–Մինասյան. «Արամ Մանուկյանի արձանն Անդերսենի «Մերկ արքայի» պատմությունն է հիշեցնում»

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանի էսքիզը բուռն քննարկման թեմա է դարձել։ Մրցութային հանձնաժողովի անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում վստահեցնում է, որ արձանի էսքիզը ոչ թե վատն է, այլ շատ վատը։
Sputnik
Անուշ Տեր-Մինասյան

Նրա խոսքով` Արամ Մանուկյանի արձանի հեղինակը մի քանի օրում է էսքիզը ներկայացրել։

«Ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել հեղինակի` Դավիթ Մինասյանի մասին. նա լավ գործեր ունի, բայց այս մեկը շատ անհաջող է»,- ասաց նա։

Տեր-Մինասյանի խոսքով` հեղինակին ստիպել են, որ մասնակցի արձանի մրցույթին։

«Անդերսենի «Մերկ արքայի» պատմությունն է հիշեցնում։ Ոչ ոք չի ասում, որ վատն է, ասում են` նորարարական է»,- նշեց Տեր-Մինասյանը։