«Մենք այսօր ապրում ենք եռաբևեռ աշխարհում։ Եթե առաջ աշխարհը երկբևեռ էր, և այդ բևեռներն էին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ապա այսօր երրորդ բևեռն է ի հայտ եկել` ի դեմս Չինաստանի»,- նշեց Սարգսյանը։
Նա խոսքով` Միացյալ Նահանգներն այս երկու պետություններին է մրցակից համարում. Չինաստանին` տնտեսության ոլորտում, Ռուսաստանին` միջազգային քաղաքականության ասպարեզում։
Սարգսյանը հիշեցրեց, որ Թրամփը դեռ նախընտրական արշավի ժամանակ ասում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ջերմացնելու կողմնակից է։
«Թրամփը շարունակում է կարծել, որ Ռուսաստանի հետ համագործակցելով` կարող է լուծել սիրական, կորեական միջուկային ճգնաժամերը, Իրանի հետ շտկել հարաբերությունները, կարգավորել Մերձավոր և Միջին արևելքում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով` տրամաբանական է, որ Թրամփը պետք է մեղմ ձևակերպումներով խոսի ՌԴ-ի մասին։