Միշել Օբաման պատմել է, թե ինչ առեղծվածային նվեր է ստացել Թրամփի կնոջից

ԱՄՆ նախկին նախագահի կինն ասել է, թե ինչ է եղել այն տուփում, որը նախագահի երդմնակալության արարողությունից առաջ տվել էր Մելանյա Թրամփը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. NBC հեռուստաընկերության եթերում Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահի կինը` Միշել Օբաման, պատմել է, թե ինչ է եղել Tiffany-ի տուփում, որը նվիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը 2017 թվականին կայացած երդմնակալության արարողությունից առաջ։

Զավեշտալին այն է, որ երդմնակալության արարողության ժամանակ միմյանց նվերներ չեն տալիս։

«Նախկինում երբեք նվերներ չէին տվել, և ես մտածեցի` լավ… հիմա ի՞նչ պետք է անեմ այս նվերը»», — շոուի ժամանակ ասել է Միշելը։

Անհարմար դրությունից փրկել է Բարաք Օբաման, որը նրա ձեռքից վերցրել է տուփն ու նստավայր տարել։

Ամուսիններն ավելի ուշ բացել են առեղծվածային տուփը և տեսել, որ մեջը «գեղեցիկ շրջանակ» կա։

Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2017 թվականի հունվարի 20-ին։ Սկանդալային միլիարդատերը դուրս եկավ ավտոմեքենայից և բարձրացավ աստիճաններով` կնոջը թողնելով հետևում։ Պաշտոնական արարողությունից հետո, արարողակարգով նախատեսված հանդիպման ժամանակ Մելանյա Թրամփը Սպիտակ տան մուտքի դիմաց Միշել Օբամային հանձնեց խորհրդավոր տուփը։