Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել

«Ֆիդելիտոն» տառապում էր դեպրեսիայի ծանր տեսակով և մի քանի ամիս բուժվել է, նախքան այդ ծայրահեղ քայլին գնալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Կուբայի լեգենդար առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին ինքնասպանություն է գործել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի ԶԼՄ–ներին։

Տեղի պարբերականների տվյալներով` փետրվարի 1–ին Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտն ինքնասպան է եղել։ Նա 68 տարեկան էր։

Ֆիդել Կաստրոյի գյումրեցու արյունը

Հայտնի է, որ ինքնասպանությունից մի քանի ամիս առաջ Ֆիդել Կաստրոյի որդու մոտ, որին կղզում անվանում էին «Ֆիդելիտո»` հորն արտաքնապես շատ նման լինելու պատճառով, բժիշկներն ախտորոշել էին դեպրեսիայի ծանր տեսակ։ Սկզբից նա ստացիոնար բուժում է ստացել, հետո` ամբուլատոր։ Ոստիկանությունը քննում է պատահարի հանգամանքները։

1974թ–ին Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտ Կաստրոն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` «միջուկային ֆիզիկա» մասնագիտությամբ։ Ավելի ուշ Կաստրո–կրտսերը ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Ռուսաստանի Ի. Կուրչատովի անվան Ատոմային էներգիայի ինստիտուտում, 2013թ–ին ստացել ՄՊՀ–ի պատվավոր պրոֆեսորի դիպլոմ։ Վերջին տարիներին նա Կուբայի Պետական խորհրդի գիտության հարցերով խորհրդականն էր և Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահը։