Հասմիկ Մանուկյան
© Sputnik
Ամենաինքնատիպ տորթն առայժմ եղել է բաց ճամպրուկի տեսքով տորթը, որը լեցուն է եղել դոլարներով։
«Տորթի վրա կարելի է պատկերել մարդկային դեմք։ Բայց ես փորձում եմ համոզել, որ նման բան չանեն, քանի որ հոբելյարին հետո մասերի են բաժանելու (ծիծաղում է)։ Հիմնականում պատվիրում են ծաղիկներ և թագեր», — ասում է հրուշակագործը։
Որպես կանոն` ինքնատիպ տորթեր են պատվիրում մանկական հանդիսությունների համար` ծննդյան օր, ատամնահատիկ։ Հրուշակագործի խոսքով` կարևոր է, որ տորթը զարդարող բոլոր տարրերը ուտելի լինեն, անհարմարություն չպատճառեն մարդկանց։ Հասմիկն ասում է, որ շատ գոհ է իր զբաղմունքից։ Իր համար դա լավ վարձատրվող հոբբի է։