Եղեգնաձորյան բացահայտում. շինարարները միջնադարյան հնձանի են «բախվել»

Շինարարները պատմական բացահայտման հեղինակ են դարձել Եղեգնաձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է միջնադարյան գինու հնձան: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է օգտատեր Արգիշտի Միքայելյանը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել։

«Պեղումների աշխատանքը հանձնարարվել է իմ մտերիմ ընկեր, հնագետ պատմաբան, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանին»,- գրել է նա։

Հայտնագործությունը վկայում է, որ Վայոց ձոր մարզը դեռ հնուց եղել է գինեգործական տարածք։