ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Երեկ` փետրվարի 1-ին, Երևանում ինքնասպանության դեպք է գրանցվել։ 31-ամյա տղամարդը նետվել է բարձրահարկ շենքի 9-րդ հարկի պատուհանից: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։
«Ահազանգը ստացվել է փետրվարի 1-ին, ժամը 20:45-ին։ Հայտնել են, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 8 ա շենքի մոտ ընկած մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում 1987 թվականի ծնված տղամարդը ցած է նետվել նշված շենքի 9-րդ հարկի պատուհանից։ Նախնական վարկածով կատարվածը ինքնասպանություն է»,-հայտնեց նա:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: