Սերենա, մի կողմ քաշվիր. ամերիկահայ միլիոնատեր Օհանյանի դուստրը ձգտում է չեմպիոն դառնալ

Ամերիկահայ միլիոնատիրոջ և տիտղոսակիր թենիսիստուհու աղջիկը մոր հետքերով կգնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Չքնաղ Օլիմպիա Ալեքսիս Օհանյանը` ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի և տիտղոսակիր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դուստրը, պատրաստվում է ավելի շատ պարգևներ նվաճել, քան իր մայրը։ Համապատասխան ենթադրություն է արել փոքրիկի աստղային մայրիկը` Սերենան, Instagram–ի իր էջում։

 

«Օլիմպիա Օհանյանին, նույնիսկ առանց կոշիկների, առաջնության խաղի ժամանակ դժվար կլինի հաղթելը։ Հաղթանակ է տանում Ուիմբլդոնի 12–րդ մրցաշարում։ Երեքով ավելի շատ, քան մայրիկի մոտ», – լուսանկարի տակ գրել է թենիսիստուհին։

Միաժամանակ, սքանչելի փոքրիկը շնիկներով կարմիր զգեստ է կրում։ Աղջիկը ձեռքում փոքրիկ ռակետ է պահում` Սերենայի ռակետայի պատճենը։

Նշենք, որ 2017թ-ի սեպտեմբերի 1-ին Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։