Եկեղեցուց հետո` հաց. Դիարբեքիրում սկսել են հայկական լավաշ թխել

Էրհան Յամանը ամենահայկական Սասուն քաղաքից է, բայց թոնիրն ու հացթուխներին որոշել է տանել Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Դիարբեքիրում (ժամանակակից Թուրքիայի հարավ–արևելք) բացվել է հայկական լավաշի առաջին փուռը, հաղորդում է Akunq պարբերականը։ Այն բացել է Սասունի հայ Էրհան Յամանը։ Երկար տարիներ նա ապրել է Մուշում, որտեղ լավաշի փռեր շատ կան։

ՅՈՒՆԵՍԿՕ–ն չհերքեց. լավաշը հայկական է

Բայց Դիարբեքիրում չկան։ Տեղի բնակիչներին ցույց տալու համար, թե ինչ է հայկական լավաշը, Յամանը որոշել է բաղադրատոմսը բերել Հայաստանից (թեև մեզ մոտ Մուշը և Սասունը համարվում են հայկական քաղաքներ)։ Հայաստանից նա տեխնոլոգիան է ներմուծել և նույնիսկ թոնիր` լավաշ թխելու համար։

Հացի փռի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հունվարի 20–ին։ Բացման առթիվ շատ լավաշ են թխել, որով Յամանը հյուրասիրել է առաջին այցելուներին։

Սա Դիարբեքիրում առաջին «հայկական նշանը» չէ։ 2011թ–ի աշնանն այստեղ կրկնակի օծվել է սուրբ Կիրակոս եկեղեցին` կառուցված 600 տարի առաջ։ Այնուհետ տեղի է ունեցել պատարագ։ Այդ համարձակ քայլի իրականացմանը օգնել է այն ժամանակվա քաղաքապետ, ներկայիս պատգամավոր Օսման Բայդեմիրի (ազգությամբ քուրդ) վճռականությունը։