«Հրաշալի է նորից միասին լինել, եղբայրս». Մխիթարյանն ու Օբամեյանգը կրկին նույն ակումբում են

Հենրիխ Մխիթարյանը և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ժամանակին միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, այսուհետ նրանք կպաշտպանեն «Արսենալի» շահերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի-Sputnik. Հայաստանի հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում յուրօրինակ ձևով ողջունել է իր «նոր հին» ակումբային ընկեր Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Մխիթարյանը գաբոնցի ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որը մակագրել է. «Հրաշալի է նորից իրար հետ լինել, եղբայրս»

Հենրիխն ու Օբամեյանգը ժամանակին միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»: 28-ամյա հարձակվողի՝ «Արսենալ» տեղափոխվելու մասին ակումբի լրատվական ծառայությունը տեղեկացրել էր չորեքշաբթի՝ հունվարի 31-ին՝ հայտնելով, որ ֆուտբոլիստը ակումբի հետ երկարատև համագործակցության պայմանագիր է կնքել:

Генрих Мхитарян и Пьер Эмерик-Обамеянг

Օբամեյանգի տեղափոխությունը «Արսենալի» պատմության մեջ ամենաթանկ գործարքն է եղել: Գործարքի գինը պաշտոնապես չի նշվում, սակայն բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ակումբը նրա համար 63 մլն եվրո է վճարել:

«Բորուսիայի» կազմում Օբամեյանգը 24 խաղի է մասնակցել, որոնց ընթացքում նա 21 գոլ է հեղինակել և երեք անգամ գոլային փոխանցումներ է կատարել: 2015 թվականին Օբամեյանգը ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: