Երևանում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

106-ամյակը չբոլորած՝ կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատես- վերապրածներից մեկը` Սիլվարդ Ատաջյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Այսօր մահացել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ ականատես-վերապրածներից ﬔկը՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը: Ապրիլի 7-ին մուսալեռցի կինը կդառնար ընդաﬔնը 106 տարեկան:

Հայաստանի ամենատարեց բնակիչը. 117 տարեկան տատը պատմում է` ինչ է պահում սնդուկում

Նրա ընտանիքի անդաﬓերը 1915 թվականին մասնակցել էին թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական մարտերին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել էին իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել էին դիմադրության ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպել էին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հերարձակﬓերը:

2015թ. փետրվարի սկզբին Սիլվարդ Ատաջյանը բավականին բարդ վիրահատության ենթարկվեց, բայց նրան հաջողվեց ապաքինվել և ոտքի կանգնել: Ապրիլի 7–ին նա կդառնար 106 տարեկան։