Չավուշօղլուն լարվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մակրոնի խոստումից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իրականացնել իր նախընտրական խոստումը, ինչի մասին և հայտնել է իր երկրի հայերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Ֆրանսիան չպետք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանի։ Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Sputnik Թուրքիան։

«Ի՞նչ կփոխվի, եթե այդ հարցն օրակարգում հայտնվի։ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել՝ «ցեղասպանություն» եզրույթն իրավական է, այլ ոչ թե քաղաքական», — հայտնել է նա։

Haberler-ի համաձայն՝ Չավուշօղլուն Էմանուել Մակրոնի խոսքերը «պոպուլիզմ» է անվանել, քանի որ, նրա գնահատմամբ, «եթե Ֆրանսիան հավատար իրավունքին, ապա այդ հարցը օրակարգում ներառելու խնդիր չէր առաջանա»։

Հիշեցնենք՝ իր նաընտրական խոստումն իրականացնելու ցանկության մասին Մակրոնը հայտնել է՝ այցելելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդ (CCAF)։