Հայաստանի վարչապետը «թափահարվել» է Ղազախստանում

Կարեն Կարապետյանն ու նրա գործընկերները Ալմաթիում կայացած միջազգային համաժողովի ժամանակ գործից չեն կտրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱՊՀ գծով իր գործընկերների հետ հայտնվել է երկրաշարժի գոտում։

Ղազախստանի սեյսմիկ փորձարարական-մեթոդական արշավախմբի կայքի տվյալներով` ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղի ժամանակով ժամը 15:20-ին։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է 3,7 մագնիտուդ։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ալմաթիից 5 կմ դեպի արևմուտք` օջախի 10 կմ խորությամբ։ Քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել։

ՆԳԴ ՕԿԿ-ի տվյալներով` վնասվածքներ և ավերածություններ հսկվող տարածքներում ոստիկանության պարեկային կարգախմբի կողմից չեն հայտնաբերվել։

Ալմաթիում անցկացվում է «Թվային օրակարգ՝ գլոբալիզացման դարաշրջանում» խորագիրը կրող միջազգային համաժողովը։ Միջոցառմանը ներկա են ԱՊՀ երկրների վարչապետները։

Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանի թղթակիցը, միջկառավարական հանձնաժողովի նիստը, որն այժմ անցնում է Ալմաթիում փակ դռների հետևում, շարունակվում է նախկին ռեժիմով։