Ի՞նչ վիճակում է հայտնաբերվել Յուվեցի Կարոյի փեսայի դին, և՞ ովքեր են եղել նրա հետ

Գոռ Առաքելյանի ընկերներից մի քանիսին հրավիրել են հարցաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին:

Հրազդանի կիրճի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է «Յուվեցի Կարոյի» 33–ամյա փեսայի դին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահներն այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Արդեն նրանցից մի քանիսին հրավիրել են հարցաքննության:

«Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նրա հետ այդ օրը խնջույքի համար հյուրանոց եկած անձինք, տեսնելով, լսելով Գոռի դժգոհությունները, հասկացել են, որ ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչել»,- գրում է թերթը:

Բայց բժիշկները Գոռ Առաքելյանին գտել են արդեն գետնին ընկած՝ անշարժացած: Շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ տղայի դեմքը մի փոքր ձևափոխված է եղել. բերանը` ծռված, աչքերը՝ ուռած: